Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Դա տերունական կարգ է

Դա տերունական կարգ է
23.07.2013 | 00:29

Օրերս հայոց իսթեբլիշմենթի ներկայացուցիչներին հարցրինք, թե ինչու մեզանում ընդունված չէ Վեհափառի աջը համբուրելը:
Ի պատիվ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, պետք է ասել, որ նա ուներ և ստեղծել էր այդ մշակույթը. Գարեգին Ա-ի գահակալության ու ընտրության հենց առաջին ժամերին նա գնաց Մայր աթոռ, համբուրեց վերջինիս աջը և բարեմաղթեց երկար օրեր Հայրապետին, երկար օրեր հայոց հորը:
Ճիշտ է, վեհարանում այդ օրը նրա հետ էր նաև ՆԳ նախարար Վանիկ Սմբատիչը, որը մի լավ թփթփացրեց Վեհափառի ուսին` որպես մեծ ջերմության արտահայտություն (չհամբուրեց ու սա շատ երկար պատմություն է), բայց, միևնույն է, Լևոնի վարքն անչափ օրինակելի էր:
Մեզ հետ զրուցող այսօրվա բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ իրենք ցանկանում են համբուրել վեհահոր աջը, սակայն նա թույլ չի տալիս:
Կարծում ենք (եթե կարելի է)` արժե թույլ տալ: Պետք է վերադառնալ մեր հայրերի օրենքին:
Հա, ի դեպ, մերոնք համբուրում են պապի աջը: Եվ ճիշտ են անում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ